Լվովում «բերկուտցիները» ծնկաչոք ներողություն են խնդրել բնակիչներից

08:42 • 25.02.14

Ուկրաինայի ոստիկանության հատուկ նշանակության «Բերկուտ» ջոկատի մոտ 100 ներկայացուցիչ Լվովի բնակիչներից ծնկաչոք ներողություն են խնդրել՝ մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած իրադարձությունների համար։


Ինչպես հայտնում է Газета-ն, УНИАН-ին հղումով, «բերկուտցիները» ծնկի են իջել Տարաս Շևչենկոյի արձանի մոտ հանրահավաքի եկած մարդկանց առջև։ Նրանցից մեկը «Բերկուտի» անունից խոստացել է միշտ լինել ժողովրդի կողքին՝ հավելելով, որ Լվովի ուժայինները չեն մասնակցել Կիևում տեղի ունեցող բախումներին։


Газета-ն հիշեցնում է, որ Կիևի կենտրոնում իրավապահների ու ցուցարարների միջև փետրվարի 18-ին վերսկսած բախումները հանգեցրել էին զանգվածային անկարգությունների, որոնք էլ դարձել էին 8 տասնյակից ավելի մարդու մահվան պատճառ։