Իսպանիայի վարչապետը անօրինական է համարում Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի անցկացումը

20:42 • 25.02.14

Իսպանիայի վարչապետ Մարիանո ՌախոյըԿոնգրեսում ելույթ ունենալով՝ հայտնել է, որ Կատալոնիայի ինքնավար համայնքը չի կարող անկախության մասին հանրաքվե անցկացնել: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը՝ El Mundo-ին հղումով:


Ինչպես նշել է կառավարության ղեկավարը՝ Կատալոնիայում չի կարող հանրաքվե անցկացվել, քանի որ այն անօրինական է: Սակայն Ռախոյը միաժամանակ նշել է, որ երկրի Սահմանադրությունը կարող է բարեփոխումների ենթարկվել:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի խորհրդարանը մերժել է Կատալոնիայի օրենսդիրների առաջարկը երկրից առանձնանալու հարցով հանրաքվե անցկացնելու մասին:


1979-ին Կատալոնիան ստացել է ինքնավար մարզի կարգավիճակ, ինչին հետևել է կատալոներենի ընդունումը որպես պաշտոնական լեզու: Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը հանրաքվեի անցկացման հնարավորության մասին առաջին անգամ հայտարարել է 2013-ի սեպտեմբերին: