Ղրիմում հայ գործարար է սպանվել

16:55 • 25.02.14

Ղրիմում սպանվել է հայ գործարար, «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատեր Ստեփան Չորոխյանը։


Ինչպես տեղեկացնում է «Крым.Комментарии» կայքը, գործարարը դանակի 6 և հրազենային 3 վնասվածք է ստացել։

 

Գործարարի դին հայտնաբերվել է նրա բնակված շենքի շքամուտքում։ Նրա մոտ եղել է մեծ գումար, թանկարժեք հեռախոսներ և ոսկյա զարդեր, սակայն հանցագործները ոչինչ չեն վերցրել։

 

Իրավապահ մարմինները պաշտոնապես հաստատել են սպանության մասին տեղեկությունը։ Հարուցվել է քրեական գործ՝ 115 հոդվածի առաջին մասի հատկանիշներով («կանխամտածված սպանություն»)։ Սկսվել է հետաքննություն։

 

Չորոխյանի հյուրանոցային համալիրի կազմի մեջ է մտնում ռեստորան, հյուրանոց, ակումբ, բիլիարդի սրահ, նաև՝ սաունա։ Գործարարը 48 տարեկան էր, ամուսնացած էր և ուներ 2 երեխա։