Պետդումայում պատրաստ են քննարկել Ռուսաստանին Ղրիմի հնարավոր միանալու հարցը

14:00 • 25.02.14

ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն ՌԴ-ին միանալու մասին Ղրիմի որոշման դեպքում պատրաստ է քննարկել այն, գրում է kommersant.ru-ն:

 

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի իրավիճակին մեր դիրքորոշմանն ընդհանուր առմամբ, մենք ցանկանում ենք պահպանել Ուկրաինայի ամբողջականությունը: Մենք հույս ունենք, որ այսօր դա հնարավոր է… Երկիրը հնարավոր կլինի պահպանել»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը:

 

«Մենք կուսումնասիրենք այդ իրավիճակը, և հավանաբար, այն կուսումնասիրենք բավականին արագ… Հավանաբար, մենք կկարողանանք միասին դա իրականացնելու իրական քայլեր գտնել»,- ընդգծել է Սլուցկին: