Եգիպտոսում նոր վարչապետ է նշանակվել
Եգիպտոսի նոր վարչապետ է նշանակվել Իբրահիմ Մահլեբը, ով նախկինում զբաղեցրել է բնակարանային հարցերով նախարարի պաշտոնը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը փետրվարի 25-ին հանձնարարել է Մահլեբին կազմավորել երկրի նոր կառավարությունը:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ կազմը հրաժարական էր տվել նախօրեին: Նորանշանակ վարչապետը խոստացել ա կարճ ժամկետներում կազմավորել նոր կառավարությունը, որից հետո կկենտրոնացնի ուժերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Վարչապետի պաշտոնում Մահլեբը փոխարինել է Հազեմ ալ-Բեբլավիին:










