Նոր սկանդալ Թուրքիայում. գաղտնալսել են Էրդողանին և նրա մերձավոր շրջապատին
Թուրքայում գաղտնալսումների հետ կապված նոր սկանդալ է հասունանում։ Համաձայն թուրքական «Սթար» թերթի տարածած տեղեկատվության՝ Թուրքիայում գաղտնալսվել է 7.000 մարդու հեռախոսազրույց, իսկ նրանցից 815-ի անվան դիմաց առկա է X նշանը։ Այսպես տարբերակված են հիմնականում պաշտոնյաները, արվեստագետները, գործարարները, որոնց հանդեպ շանտաժ կիրառելու մտադրություն է եղել։
Գաղտնի փաստաթղթերը, որոնք ապացուցում են գաղտնալսման փաստը, հայտնաբերվել են Ստամբուլի դատախազության կողմից, որի կազմում վերջերս փոփոխություններ էին տեղի ունեցել։
Գաղտնալսվել են Էրդողանի խորհրդականները, թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախկին փոխվարչապետ Էֆքան Ալան, մի շարք գործարարներ, լրագրողներ։
Գաղտնալսումներն սկսվել են 2011թ.-ին՝ Էրդողանի և նրա խորհրդականների հեռախոսազրույցները լսելուց։










