Իսլանդիայում ԵՄ-ին անդամակցությունից հրաժարվելու որոշումը բողոքի ակցիա է առաջացրել
Իսլանդիան հրաժարվել է մտնել Եվրոպական միություն։ Երկիրը չի կարողացել համաձայնության գալ ձկան վաճառքի և գյուղատնտեսության հարցերի շուրջ. միության կազմում ընդգրկվելը կսպառնար ֆերմերներին և ձկնորսներին, գրում է pravda.ru-ն։
Որոշումն առաջացրել է 2009-ից ի վեր ամենախոշոր բողոքի ակցիան երկրում. Ռեյկյավիկում խորհրդարանի շենքի առաջ երկուշաբթի ցույցի է դուրս եկել մոտ 3.500 մարդ, ցույցերը կշարունակվեն նաև այսօր։ Ընդ որում՝ ցուցարարները հաճախ հանդես են գալիս ոչ թե եվրաինտեգրմանը դեմ, այլ դեմ այն բանի, որ որոշումը կայացվել է առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։
Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2009թ. հունիսին ֆինանսական ծանր ճգնաժամի ֆոնին, և կարող է դառնալ առաջին երկիրը, որը հրաժարվում է անդամակցությունից։
Իսլանդիայի բնակչության 60.3%-ը դեմ է եվրաինտեգրմանը, այն դեպքում, երբ մյուս 39.7%-ը կողմ է։










