Իսրայելական կործանիչները հարվածել են Լիբանանին

09:40 • 25.02.14

Հրեական կործանիչները գիշերը հրթիռային հարվածներ են հասցրել Լիբանանի ու Սիրիայի հետ սահմանին գտնվող լեռնային տեղանքին։

 

Ինչպես հայտնում է kommersant.ru-ն՝ Naharnet-ին հղումով, ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման նպատակն են եղել «Հեզբոլլահ» խմբավորման օբյեկտները։

 

Աղբյուրը հավելում է, որ կործանիչները հասցրել են 2 հարված։ Զոհերի ու տուժածների վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա։