Գեղարքունիքի մարզում հողերի յուրացումից պետությունը միլիոնների վնաս է կրել, որոշ մարդիկ էլ՝ աշխատել

15:48 • 25.02.14

Գեղարքունիքի մարզի հողերի յուրացումից որոշ մարդիկ միլիոններ են աշխատել, պետությունն էլ է միլիոններ շահել` սակայն վնասի տեսքով: Այս մասին ԷկոԼուրին ահազանգել է 2001-2007թթ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանը:

 

«Միայն Սևանի տարածաշրջանից ապօրինի կերպով դուրս են բերել շուրջ 30.700 խմ ժողովրդի ազգային հարստություն համարվող բնական պաշարներ` գյուղատնտեսական նշանակության սևահողեր` 6275խմ, խիճ-ավազ-կոպիճ` 19966 խմ, բուսահող (ճիմ)`63700քմ: Սրանց իրացումից գրպանվել է շուրջ 200 միլիոն դրամ գումար»,- ասել է Հենրիկ Մարտիրոսյանը:
 


Իրականացնելով սեփական հաշվարկները, չափելով հողափոսի երկարությունը, լայնությունը և բարձրությունը` Հենրիկ Մարտիրոսյանը պարզել է, որ 2013թ-ին ապօրինի կարգով արդյունահանվել է 20.595 խմ խիճ-ավազ-կոպիճ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 205.950.000 դրամի վնաս,10530 խմ սևահող, պետությանը պատճառվել է 105.300.000 դրամի վնաս, 80000 քմ բուսահող, պետությանը պատճառվել է 56.000.000 դրամի վնաս:

 

Նշենք, որ, ըստ ՀՀ հողային օրենսգրքի, սևահողերի առքուվաճառքն արգելվում է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: