Մոսկվայում ձերբակալվածների թիվը հասել է 420-ի
Մոսկվայի ոստիկանությունը «Բալոտնիի գործի» վճռի դեմ «Մանեժնի» հրապարակում հանրահավաք անցկացնող մոտ 420 մարդ է ձերբակալել: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
ՌԴ ՆԳՆ քաղաքային վարչության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ չարտոնված հավաքին մասնակցել է մոտ 500 մարդ, որոնցից 420-ը, չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, չեն դադարեցրել հասարակական կարգի խանգարման փորձերը:
ՆԳՆ-ն հատուկ ընդգծել է, որ իրադարձություններին հետևել են շուրջ 150 ԶԼՄ ներկայացուցիչներ և բլոգերներ:
Հիշեցնենք, որ այս գործով՝ մասնակիցներին մեղադրանք էր առաջադրվել «Բալոտնի» հրապարակում զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության ներկայացուցիչների դեմ բռնություն կիրառելու, ինչպես նաև ՌԴ ամբողջ տարածքում անկարգություններ կազմակերպելու մեջ:










