Իտալիայի Սենատը վստահություն է հայտնել նոր վարչապետի կառավարությանը
Իտալիայի խորհրդարանի Սենատը վստահություն է հայտնել փետրվարի 21-ին ձևավորված նոր կոալիցիոն կառավարությանը, որը գլխավորում է Դեմոկրատական կուսակցության 39-ամյա ղեկավար Մատեո Ռենցին։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, նախարարների նոր կաբինետի օգտին քվեարկել է խորհրդարանի վերին պալատի 169 անդամ, իսկ դեմ՝ 139-ը։ Իտալիայի նոր կառավարությունը ձևավորվել է քաղաքական 4 կուսակցությունների ներկայացուցիչներից։ Իսկ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի աջակիցներն այժմ ընդդիմության շարքերում են։
Վերլուծաբանների կարծիքով՝ Ռենցիի կառավարությունը, ունենալով նման կուսակցական աջակցություն, առանց որևէ դժվարության կստանա նաև Պատգամավորների պալատի աջակցությունը։










