«Եվրամայդանը» ներկայացրել է ապագա կառավարությանը վստահության չափանիշները
«Եվրամայդանը» պահանջել է, որ Ուկրաինայի կառավարության նոր կազմում չընդգրկվեն երկրի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակի անդամները, գործադիր իշխանության մարմինների ղեկավարներ և նախագահի գրասենյակի աշխատակիցներ, որոնք զբաղեցնում էին այդ պաշտոնները 2010 թվականի սկզբից, գրում է Взгляд-ը:
Այլ պահանջների թվում է ոլորտում առնվազն յոթ տարվա աշխատանքային փորձը, բացառությամբ ՆԳՆ-ի, Ուկրաինայի անվտանգության խորհրդի, պաշտպանության նախարարության, ղեկավար պաշտոններում աշխատանքային փորձն առնվազն հինգ տարի պետք է լինի, պահանջներից են նաև մարդու իրավունքների խախտմանը չներգրավվածությունն ու կոռուպցիոն գործունեության մասին տեղեկությունների բացակայությունը:
«Մենք այս չափանիշներով կստուգենք յուրաքանչյուր կոնկրետ թեկնածուի, որը կառաջարկի նոր խորհրդարանական մեծամասնությունը, և կտեղեկացնենք ձեզ արդյունքների մասին: Կառավարության յուրաքանչյուր անդամ պետք է ստանա Մայդանի հավանությունը»,- նշված է փաստաթղթում:
Մայդանի խորհրդում ներկայացված են Մայդանի կարևոր կազմակերպությունները, որոնք ամենաուժեղն են, հայտնիները և հեղինակավորները: Նշվում է, որ այս խորհուրդը Մայդանի ղեկավար մարմինը չէ, այն միջնորդ է «Մայդանի և մենեջերների միջև, որոնց ժողովուրդը վարձելու է»:










