Նիգերիայում դպրոցի վրա հարձակման հետևանքով 29 աշակերտ է զոհվել
15:15 • 25.02.14
Նիգերիայի «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները հարձակվել և այրել են Դեմատուրու քաղաքում գտնվող դպրոցներից մեկը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Գրոհի հետևանքով զոհվել է 29 աշակերտ։ Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ որոշ աշակերտների մարմիններ այրվել են մինչև վերջ։
Placeholder










