Ուկրաինայում ոչ մի կառույց չի ցանկանում ստանձնել Յանուկովիչի հետախուզման պատասխանատվությունը

12:59 • 25.02.14

Ուկրաինայի իրավապահ մարմիններից ոչ մեկը չի ստանձնել Վիկտոր Յանուկովիչի հետախուզման պատասխանատվությունը, որին Գերագույն ռադան հեռացված է հայտարարել երկրի նախագահի պաշտոնից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Յանուկովիչի հետախուզման մասին հայտնի էր դարձել երեկ, սակայն ոչ մի հաստատություն այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չի ստացել: Նրանցից ոչ մեկը չի ցանկացել նաև նման պատասխանատվություն ստանձնել:

 

Պետական սահմանապահ ծառայությունից հայտնել են նաև, որ ոչ մի ցուցում չի ստացվել այն մասին, թե Յանուկովիչին կամ նախկին այլ պաշտոնյաների արգելված է լքել Ուկրաինայի տարածքը: Իսկ նրա հանդեպ հետախուզման մասին բոլոր հայտարարությունները հնչել են համացանցում։

 

Աղբյուրը հիշեցրել է, որ Յանուկովիչի հետախուզման մասին Facebook-ի իր էջում հայտնել էր այդ երկրի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովը: Սակայն դա հաստատող պաշտոնական տեղեկություն այդպես էլ չէր ստացվել: