Սպիտակ տանը կայացել է Վրաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը

22:17 • 25.02.14

Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը միացել է փոխվարչապետ Ջո Բայդենի և Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հանդիպմանը, ինչպես հաղորդում է BBC-ն՝ Վրաստանի վարչապետի մամլո ծառայության հաղորդագրությանը հղումով:


Ինչպես նշել է Վրաստանի վարչապետը՝ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում և արդյունավետ է եղել: «ԱՄՆ-ն մեզ համար ամենակարևոր ռազմավարական գործընկերն է հանդիսանում, և մենք առավելագույնս կաջակցենք երկկողմ հարաբերությունների բարելավմանն ու խորացմանը», - ընդգծել է Իրակլի Գարիբաշվիլին:


Հանդիպման ընթացքում Օբաման և Բայդենը շնորհավորել են Գարիբաշվիլիին երկրում առաջին անգամ իշխանության ժողովրդավարական փոխանցման համար: