Միշել Օբաման կոչ է արել արգելել գազավորված ըմպելիքների գովազդն ամերիկյան դպրոցներում

16:40 • 25.02.14

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կոչ է արել արգելել գազավորված ըմպելիքների և ֆաստֆուդի գովազդն ամերիկյան դպրոցներում, գրում է rosbalt.ru-ն։

 

Եթե առաջարկված նախաձեռնությունը քննարկվի և հաստատվի իշխանությունների կողմից, ուսումնական հաստատություններում կարգելեն գազավորված ըմպելիքների գովազդներով առևտրային ավտոմատների տեղադրումը։

 

Որպես ըմպելիք՝ Օբաման դպրոցներում առաջարկում է վաճառել և գովազդել ջուր, կաթ, բանջարեղենային և մրգային հյութեր։