Վարդենիսում հյուրանոցի մոտ գնդացիր և գնդացրի 2 փող են թողել

11:35 • 25.02.14

Ոստիկանության Վարդենիսի բաժնում փետրվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում գտնվող նախկին հյուրանոցի մուտքի մոտ պարկով զենք է դրված:

Մեկնած օպերատիվ խումբը ժամը 01.50-ին նշված վայրում հայտնաբերել է «ՊԿ» տիպի գնդացիր և գնդացրի 2 փող:


Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: