Բրազիլիայի ոստիկանությունը երկօրյա գործադուլ է հայտարարել
Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը կդադարեցնի իր աշխատանքը երեքշաբթի և չորեքշաբթի օրերին՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ անվտանգության ուժեղացում: Ոստիկանների խոսքերով՝ իրենց աշխատավարձը սառեցված է արդեն յոթ տարի շարունակ, գրում է rt.com-ը:
Ոստիկանության մոտ 100 սպա հավաքվել է Սան Պաուլոյի կենտրոնում մի շենքի մոտ, որտեղ անց է կացվում տեղական իշխանությունների համար առաջիկա Ֆուտբոլի առաջնության ժամանակ անվտանգության ապահովման հարցերով սեմինար:
Ցուցարար սպաները բացականչում են «Ոստիկանությունը բերեք ՖԻՖԱ-ի չափանիշների» կարգախոսներ՝ նկատի ունենալով խիստ պահանջները, որոնք Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացնում է առաջնություններում անվտանգության համար:
Ոստիկանների խոսքերով՝ իրենք չունեն բավականաչափ ռեսուրսներ սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, առավել ևս՝ արտասահմանցիների:










