Ժիրինովսկին կոչ է արել ռուսական անձնագրեր տալ բոլոր այն ուկրաինացիներին, ովքեր ցանկանում են դա
Ուկրաինայի բնակչի ռուսական անձնագիրը կարող է ՌԴ-ի կողմից նրա պաշտպանության երաշխիք լինել, հայտարարել է ռուսաստանցի սկանդալային պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:
Interfax-ի փոխանցմամբ՝ Ժիրինովսկին կոչ է արել անհապաղ ռուսական անձնագրեր տալ բոլոր այն ուկրաինացիներին, ովքեր ցանկանում են դա: Նա հավաստիացրել է, թե շատ ուկրաինացիներ կցանկանան Ռուսաստանի քաղաքացի դառնալ:
Նրա խոսքով՝ «անձնագրերի բաժանումը» պետք է արագ արվի, որպեսզի մինչև տարվա վերջ դա ստանան բոլոր ցանկացողներն Ուկրաինայում, ովքեր ուզում են Ռուսաստանի սատարումը տեսնել: Նրա առաջարկով Ռուսաստանի քաղաքացիության ստացումն ուկրաինացիների համար պետք է առավելագույնս պարզեցվի:
Նման քայլի համար անհրաժեշտ կլինի համապատասխան օրենք, որի նախագիծը Ժիրինովսկին ներկայացրել է Պետդումա:










