ՌԴ-ն արգելել է 600 հազար օտարերկրացու մուտքը երկիր

18:09 • 25.02.14

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունն արգելել է ավելի քան 600 հազար օտարերկրացու մուտքը երկիր, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Այդ մասին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին։

«Մենք մինչ այժմ փակել ենք մուտքը 600 հազար օտարերկրացիների համար»,-ասել է Դաշնային ծառայության ղեկավարը՝ նշելով, որ նրանց մեծ մասն ԱՊՀ երկրներից է։

 

Ռոմոդանովսկու տվյալներով՝ անցյալ տարի Ռուսաստան է մուտք գործել 17.7 մլն մարդ, որոնցից 12.4 մլն-ը մարդիկ են, որոնք գալիս են աշխատելու կամ գումար վաստակելու նպատակով։

 

«Աշխատելու գալիս են նրանք, ովքեր փորձում են աշխատանքի թույլտվություն ստանալ, իսկ գումար վաստակելու՝ նրանք, ովքեր փորձում են անօրինական աշխատել։ 40%-ն աշխատում է օրինական, իսկ 60%-ը՝ անօրինական, և նրանք խախտում են ՌԴ-ում գտնվելու ժամկետներն ու օրենքները։ Դրա համար էլ մենք թիրախ ենք ընտրել նրանց»,-ընդգծել է պաշտոնյան։