Սեուլը երկու Կորեաների միավորման հարցով հանձնաժողով կստեղծի

13:46 • 25.02.14

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ «միավորման նախապատրաստության հարցերով հանձնաժողովի» ձևավորման մասին։ Ինչպես փոխանցում է «Ռենհապ» գործակալությունը, երկրի ղեկավարը նման հայտարարություն է արել ամենամյա հեռուստաուղերձի ժամանակ, գրում է lenta.ru-ն։

 

Նոր հանձնաժողովը կզբաղվի Հս. Կորեայի հետ մտերմանալու պլանի մշակմամբ՝ երկու երկրների հետագա միավորման նպատակով։ Պակ Կըն Հեն որպես օրինակ նշել է Գերմանիան, որն, իր խոսքով, հաջողությամբ անցել է միավորման այդ փուլը՝ շնորհիվ աստիճանական պատրաստվածության։