Սիրիա է ուղարկվել ՌԴ խորհրդարանականների նախաձեռնությամբ հավաքված հումանիտար օգնությունը
Ռուսաստանից հումանիտար օգնությունը, որը հավաքվել է ռուս խորհրդարանականների նախաձեռնությամբ, արդեն հասել է Դամասկոս, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Մոսկվայի մարզի և Վորոնեժի բնակիչները սիրիացիներին տաք իրեր և չոր կաթ են ուղարկել, հայտնել են Լիբանանի և Սիրիայի հետ համերաշխության ռուսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի խոսքով՝ Ռուսաստանը պարբերաբար ֆինանսական և հումանիտար օգնություն է հատկացնում Սիրիային և սիրիացի փախստականներին հարևան երկրներում՝ ինչպես պետության մակարդակով, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ուժերով։










