Բանգկոկի կենտրոնում պայթյուններ են որոտացել
Առնվազն 5 մարդ է վիրավորվել Բանգկոկի Լյումպինի այգու մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ Լյումպինի այգու մոտակայքում 20 պայթյուն է տեղի ունեցել։
Ընդդիմության ճամբարի վրա հարձակվողները, ենթադրաբար, նռնակներ են նետել։ Ականատեսները պատմում են, որ լսվել են նաև կրակոցների ձայներ։
Թաիլանդում հաճախակի են դարձել ցուցարարների վրա հարձակումները։ Երկրում շուրջ 4 ամիս շարունակվող ցույցերի ընթացքում զոհվել է 22, վիրավորվել ավելի քան 750 մարդ։ Զոհերի թվում երեխաներ կան։
Տասնյակ թաիլանդական թերթեր այսօր հրապարակել են երեխաների հուղարկավորությունից կադրեր, որոնք զոհվել էին կիրակի օրը՝ «Բիգ Սի» սուպերմարկետի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Խանութի շրջակայքը զբաղեցնում են հակակառավարական ցույցերի մասնակիցները։ Պայթյունի հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել՝ 21 մարդ։










