Տյագնիբոկը չի ներառվի Ուկրաինայի նոր կառավարության կազմում
Ուկրաինայի «Սվոբոդա» համաուկրաինական միավորման խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը մտադիր չէ ընդգրկվել Ուկրաինայի նոր կառավարության կազմում, գրում է gazeta.ru-ն:
«Ես կարող եմ վստահեցնել, որ իմ ազգանունը կառավարությունում չեք տեսնի»,- նշել է Տյագնիբոկը:
Նա հավելել է, որ «Սվոբոդա»-ից Իրինա Ֆարիոնի ազգանունը նույնպես չի լինի նոր կառավարության անդամների թվում:
Տյագնիբոկը նաև հաղորդել է, որ «Սվոբոդա» կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու նոր կառավարությանը:










