ԱՄՆ-ում Աստվածաշունչը փրկել է վարորդին կրակոցից

10:24 • 25.02.14

ԱՄՆ-ում վարորդը ողջ է մնացել՝ Աստվածաշնչի շնորհիվ, գրում է gazeta.ru-ն՝ Dayton Daily News-ին հղումով։

 

Պարբերականի տեղեկություններով՝ երկուշաբթի Օհայո նահանգում 49-ամյա վարորդ Ռիկի Ուագոների վրա զինված հարձակում է տեղի ունեցել։

 

Երեք տղամարդ հարձակվել է Ուագոների վրա այն պահին, երբ վերջինս դուրս է եկել ավտոբուսից՝ համոզվելու համար, որ այն սարքին է։ Հարձակվողներից մեկը կրակել է վարորդին։ Գնդակը հասել է վարորդի կրծքին։

 

Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդուն փրկել է Աստվածաշնչի թարգմանված տարբերակը, որն այդ պահին եղել է նրա վերնաշապիկի գրպանում։

«Ռիկի Ուագոների փրկվելն ընկերներն ու մերձավորները վերին ուժերի ազդեցություն են որակել»,-գրում է պարբերականը։