Ուկրաինայում պաշտոնյաները զանգվածաբար հանում են Յանուկովիչի դիմանկարները պատերից
Վիկտոր Յանուկովիչի դիմանկարները, ում Ուկրաինայի Գերագույն ռադան նախագահի պաշտոնից հեռացված է հայտարարել, հանում են պետական հաստատությունների պատերից, գրում է ria.ru-ն:
Երկուշաբթի պաշտոնյաները զանգվածաբար սկսել են ազատվել Վիկտոր Յանուկովիչի դիմանկարներից: Գլխավոր դատախազությունում ազատվում են Վիկտոր Պշոնկայի, իսկ Ներքին գործերի նախարարությունում՝ Վիտալի Զախարչենկոյի լուսանկարներից:
Նախագահի գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Լիսենկոն հաստատել է նաև, որ նախագահի գրասենյակի միջանցքների և սենյակների պատերից հանվել են Յանուկովիչի բոլոր նկարները:










