Յանուկովիչը նախագահական կեցավայրում բնակվել է սիրուհու հետ. Bild (լուսանկար)

12:40 • 25.02.14

Ուկրաինայի նախագահը, որը հանգստյան օրերին «փախել է» նախագահությունից, իր նստավայրում միայնակ չի բնակվել, գրում է գերմանական Bild պարբերականը՝ ուկրաինական Kyiv Post-ին հղումով։

 

Պարբերականի տվյալներով՝ շքեղ դղյակում, որի ներքին հարդարանքն արժեցել է 9.4 մլն դոլար, Վիկտոր Յանուկովիչը բնակվել է սիրուհու՝ 39-ամյա Լյուբով Պոլեժայի հետ։

 

Հաղորդվում է, որ Ենակիևո քաղաքի 39-ամյա բնակչուհին Յանուկովիչի անձնական խոհարարի քույրն է։

 

Պոլեժայը Կիևի կենտրոնում Crystal Spa գեղեցկության սրահ ունի և բարեգործական կազմակերպություն է ղեկավարում։

 

Բացի նրանից, նախագահական նստավայրում բնակվել է նաև կնոջ 12-ամյա դուստրը՝ առաջին ամուսնությունից։

 

Kyiv Post-ը տեղեկացնում է, որ Պոլեժայի դուստրը սովորում է Կիևի թանկարժեք մասնավոր դպրոցներից մեկում։ Facebook սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարներից հայտնի է դառնում, որ կինը շների մեծ սիրահար է։

 

Նախագահը միշտ հետևել է, որ իր սիրուհին հանրության ուշադրության կենտրոնում չհայտնվի, քանի որ պետության ղեկավարը 1972թ.-ից ամուսնական կապի մեջ է Լյուդմիլա Ալեքսանդրովնայի հետ։

 

Յանուկովիչի կինն իր հերթին երբեք չի եղել պետության առաջին տիկինը։ Նա գրեթե չի երևացել հանրության մեջ և չի հետաքրքրվել քաղաքականությամբ։ Նա բնակվում է Դոնեցկում և համարվում է հավատացյալ կին։ Lyubov Polezhay

Янукович в Межигорье жил с молодой женщиной и ее ребенком - журналисты - фото 4

 

Янукович в Межигорье жил с молодой женщиной и ее ребенком - журналисты - фото 6