Արարատում քաղաքացին ընկել է մոտ 5 մ խորությամբ փոսը
Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 25-ին՝ ժամը 08.20-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զոդ գյուղում քաղաքացի է ընկել փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մոտ 5 մ խորությամբ փոսից դուրս են բերել 1971 թ. ծնված Մ. Պ.-ին, ով հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:










