ՌԴ ՆԳՆ-ն էքստրեմիզմի առնչությամբ կստուգի «Եվրամայդան» մեկնած ռուսներին

13:31 • 26.02.14

Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցները հատուկ ծառայություններից ստացել են այն անձանց ցուցակը, ովքեր մեկնել են Ուկրաինա՝ ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով: Չհաստատված տվյալների համաձայն՝ փաստաթղթում նշված է 32 անուն, գրում է newsru.com-ը:

 

Հիմնականում ցուցակում են հայտնվել տարբեր քաղաքական կազմակերպություններից ակտիվիստներ: Դրանց թվում են հայտնվել «Դրուգայա Ռոսիա», «Ռուսկի Վերդիկտ», «Ռուսկիե», «Նացիա տրուդա», Femen-ի և մի քանի այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Իրավապահ մարմինների աշխատակիցների ստացած փաստաթղթում նշված են Ուկրաինա մեկնած ակտիվիստների անունները, ազգանունները և բնակության հասցեները: Ինչպես նշել են ոստիկանությունում, ցանկում հիշատակված մարդկանցից շատերը համացանցում գրել են ուկրաինացի ընդդիմադիրների գործողություններին հավանություն տվող հաղորդագրություններ: Այդ առիթով «ամենաակտիվներին» խոստացել են ստուգել էքստրեմիզմի առնչությամբ: