Ադրբեջանցի երկու զինծառայողներ ողջ-ողջ այրվել են

15:05 • 26.02.14

Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ողջ-ողջ այրվել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

 

Համաձայն տեղեկությունների՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվել են զինծառայողները, այրվել է Ford մակնիշի մեքենային բախվելուց հետո:

 

Այդ փաստը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

Այրված զինծառայողներն են ավագ լեյտենանտ Էլչին Նազարովը և շարքային Սեյմուր Զեյնալովը: