Արսեն Ավակովը լուծարել է Ուկրաինայի «Բերկուտ» հատուկ ջոկատը

10:08 • 26.02.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովը հրամանագիր է ստորագրել, որով լուծարվում է «Բերկուտը»` հատուկ նշանակության ջոկատը, հայտնում է Взгляд-ը:

 

Այս մասին Ավակովը հայտնել է Facebook-ում` նշելով, որ Թիվ 144 հրամանագիրը ստորագրել է 2014-ի փետրվարի 25-ին:

 

«Բերկուտ» հատուկ ջոկատի լուծարման մասին օրինագիծն Ուկրաինայի Գերագույն ռադայի քննարկմանն էր ներկայացվել փետրվարի 23-ին:

 

Ուկրաինայում 3 ամիս ծավալվող բողոքի ցույցերի ժամանակ հենց «Բերկուտն» է իրականացրել զսպող գործողություններ: