«Բերկուտի» նախկին մարտիկներին հրավիրել են Սևաստոպոլ
Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքի նոր ղեկավար Ալեքսեյ Չալին լուծարված «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի մարտիկներին հրավիրել է իր քաղաք, գրում է Взгляд-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
«Այդ մարդիկ արժանապատվորեն կատարել են իրենց պարտքը երկրի առաջ, իրենց իսկական տղամարդկանց պես են պահել, իսկ այժմ հոշոտման են նետվել կատաղած նացիստների առաջ իրենց իսկ նախկին ղեկավարների կողմից»,- ասել է Սևաստոպոլի ղեկավարը:
Ալեքսեյ Չալին խոստացել է «բերկուտցիներին» աշխատավարձ վճարել և ապահովել նրանց և նրանց ընտանիքների անվտանգությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հրամանագիր է ստորագրել «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման լուծարման մասին:










