Բրիտանացին բողոք է ներկայացրել իրեն մերժած մարմնավաճառի դեմ
Լոնդոնի բնակիչներից մեկը տեղական խորհրդի առևտրի հարցերով բյուրո բողոք է ներկայացրել մի մարմնավաճառի դեմ, ով հրաժարվել է իրեն սպասարկել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Orange News-ին:
Տղամարդն, ում անունը չի նշվում, տեղեկացրել է իշխանություններին, որ կինը, հավանաբար Արևելյան Եվրոպայից, մերժել է իրեն, ինչն իր կարծիքով չի համապատասխանում մարմնավաճառի վարքի կանոններին: Իր բողոքում բրիտանացին հայտնել է նաև իր անունը և տան հասցեն: Թե արդյոք բողոքը դիտարկվելու է, և երբ նա կստանա պատասխանը, չի հստակեցվում:
Խորհրդում նշել են, որ նրանք երբեք չեն ստացել այդ մասնագիտության ներկայացուցիչների դեմ բողոք: Թե արդյոք ինքը՝ մարմնավաճառուհին տեղյակ է, որ հաճախորդը որոշել է բողոք ձևակերպել, չի հաղորդվում:










