Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

17:40 • 26.02.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 26-ին՝ ժամը 16.16-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի փողոցի 2-րդ փակուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է մոտ 65տ. անձը չպարզված քաղաքացու դի: