Ղրիմի խորհրդարանի մոտ պայթյուն է որոտացել

18:31 • 26.02.14

Ղրիմի խորհրդարանի մոտ պայթյուն է որոտացել, իրավիճակը շատ տագնապալի է. հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:

 

Ցուցարարների մի խումբ փորձում է ներխուժել խորհրդարանի շենք, որտեղ ամեն վայրկյան սկսվելու է ներքաղաքական իրավիճակի քննարկումը:

 

Շենքի մոտ հավաքվել է մոտ 7000 մարդ, նրանք մասնակցում են երկու հանրահավաքների: Մի մասը վանկարկում է՝ «Ղրիմը Ռուսաստան չէ», «Ուկրաինա, Ուկրաինա»: Նրանց մեջ մեծաթիվ են ղրիմցի թաթարները:

 

Մյուս հանրահավաքի մասնակիցները Ղրիմի և Ռուսաստանի դրոշներն են կրում: «Ռուսաստան, Ռուսաստան» գոչում են նրանք: Սպորտային կազմվածքով երիտասարդները հակառակորդների ուղղությամբ քարեր են նետել և փայտերով հարվածել:

 

Հետո ակցիայի մասնակիցներն այրել են կարմիր դրոշն ու արել են ռուսամետ պաստառները: