Ղրիմի խորհրդարանը չի քննարկելու Ուկրաինայի կազմից դուրս գալու հարցը
Ղրիմի խորհրդարանի նիստի ընթացքում չի քննարկվելու Ուկրաինայի կազմից ինքնավար հանրապետության դուրս գալու հարցը, հաղորդում է Գերագույն խորհրդի կայքը՝ գերատեսչության նախագահ Վլադիմիր Կոնստանտինովին հղումով:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Կոնստանտինովը նշել է, որ նման հայտարարությունները սադրանք են:
«Ցավոք, այդ սադրանքները կազմակերպված են մակեևյան թիմի կողմից՝ Ղրիմի կառավարության ներսում, որը հանուն իշխանությունը պահելու պատրաստ է զոհաբերել թերակղզու քաղաքական կայունությունը: Նրանց համար սա օտար հող է: Սակայն Ղրիմը մեր ընդհանուր տունն է: Մեր տան խաղաղությունը մեր ձեռքերում է»,-ասել է խորհրդարանի խոսնակը:
Նա նաև ինքնավար հանրապետության բնակիչներին կոչ է արել չտրվել սադրանքներին և դժվարին իրադրության մեջ պահպանել հանգստությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի խորհրդարանի մոտ, որտեղ ցույցեր են իրականացնում Ղրիմի թաթարները և կիևյան իշխանությունների հակառակորդները, կան տուժածներ:










