Երկու ժամ տևած փոխհրաձգություն է տեղի ունեցել Բանգկոկի կենտրոնում
Լույս չորեքշաբթի զենքերի և նռնակների օգտագործմամբ երկու ժամանոց փոխհրաձգություն է տեղի ունեցել Բանգկոկի կենտրոնում հակակառավարական ցույցերի անցկացման վայրում, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքին:
Անհայտ անձինք մի քանի հարձակում են գործել բարիկադների մոտ հակակառավարական ցույցերի մասնավոր պահակակետերի վրա: Փոխհրաձգության ժամանակ, որը տևել է կեսգիշերից մինչև գիշերվա ժամը երկուսը, ոչ ոք չի վիրավորվել, հաղորդել է հեռուստաալիքը:
Երեքշաբթի գիշերը նմանատիպ բախման ժամանակ վիրավորվել էր հինգ պահակ: Հարձակվողների կողմից կորուստների մասին ԶԼՄ-ները չեն հաղորդել:










