Վրացական հեռուստաալիքների թեստային հեռարձակում է իրականացվում ադրբեջանական արբանյակային կապի միջոցով
«Ազերկոսմոս» բաց բաժնետիրական ընկերությունը սկսել է բաց ձևաչափով հեռարձակվող Վրաստանի հեռուստաալիքների թեստային հեռարձակումն Ադրբեջանի «Azerspace/Africasat-1a» արբանյակային կապի միջոցով, գրում է Business Грузия-ն՝ հղում անելով Trend-ին:
Ներկայում ադրբեջանական արբանյակի միջոցով իրականացվում է վրացական «Obieqtivi TV», «2 TV», «Comedy Arkhi», «Vip TV», «Trialeti», «TV 3», «GDS TV» և «Quality Channel» հեռուստաալիքների թեստային հեռարձակումը:
«Azerspace/Africasat-1a» արբանյակի միջոցով հեռարձակվում է 80-ից ավելի հեռուստա և ռադիոալիք: «Azerspace/Africasat-1a»-ի սպասարկման ոլորտի մեջ են մտնում Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրները:










