Հասան Ռոհանին Իլհամ Ալիևին հրավիրել է Իրան

15:22 • 26.02.14

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհսուն Պակ Այինը երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

Ինչպես apa.az-ին հայտնել են Ադրբեջանում Իրանի դեսպանության մամուլի ծառայությունից, դեսպանն Իլհամ Ալիևին է փոխանցել Հասան Ռոհանիի՝ Իրան այցելելու հրավերը:

 

Իր հերթին, Իլհամ Ալիևը դրական է ընդունել Հասան Ռոհանիի հրավերը և հավելել է, որ շվեյցարական Դավոս քաղաքում Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո երկու երկրների միջև հարաբերություններում սկսվել է նոր փուլ։

 

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է Իրանի հետ համագործակցության բոլոր ոլորտներում: