Անկարգությունների ընթացքում Կիևի բժիշկները մոտ 400 վիրահատություն են իրականացրել
Կիևի բժիշկները երկրում անկարգությունների ընթացքում մոտ 400 վիրահատություն են իրականացրել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքային վարչակազմի կայքը։
«Կիևի վիրաբույժները մոտ 400 վիրահատություն են իրականացրել, նրանցից 130-ը բարդ վիրահատություններ են եղել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բժիշկները նշում են, որ այս վերջին ամիսների ընթացքում Առողջապահության վարչությունը բժիշկների դեմ որևէ դժգոհություն չի ստացել:
Քաղաքական ճգնաժամն Ուկրաինայում սկսվել էր 2013թ.-ի նոյեմբերին, երբ կառավարությունը հայտարարել էր եվրաինտեգրումը կասեցնելու մասին:










