Ով կդառնա Ուկրաինայի նախագահ. ուկրաինական լրատվամիջոցը փորձել է պարզել հարցման միջոցով

13:47 • 26.02.14

korrespondent.net ուկրաինական կայքում անցկացված հարցման տվյալներով՝ հարցվածների 18,6 %-ը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ կդառնա «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ, հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն:

 

Երկրորդ տեղում հայտնվել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Նրա օգտին է արտահայտվել հարցվածների 12,1 % -ը:

 

Երրորդ տեղում Սերգեյ Տիգիպկոն է՝ Ռեգիոնների կուսակցությունից: Նա ստացել է պոտենցիալ ընտրողների 10,7%-ի ձայները:

Անսպասելիորեն քիչ ձայն է հավաքել «Բատկիվշչինա» կուսակցությունից Արսենի Յացենյուկը:

 

Սակայն հարցվածների 34,2%-ը նշել է, որ նշվածներից ոչ ոք չի հաղթի։ Հարցմանը մասնակցել է մոտ 21.000 ընթերցող։

 

Երեկվանից Ուկրաինայում մեկնարկել է ընտրական գործընթացը: Նախագահի թեկնածուների գրանցումը կշարունակվի մինչև մարտի 30-ը:

 

Ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2014թ.-ի մայիսի 25-ին: