Ղրիմի խորհրդարանի մոտ դի է հայտնաբերվել
Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի մոտակայքում չորեքշաբթի անցկացվող ցույցի ժամանակ անհայտ տղամարդու դի է հայտնաբերվել՝ առանց մարմնական վնասվածքների:
Ինչպես հաղորդում է INTERFAX-ը՝ բժիշկների նախնական տեղեկությունների համաձայն՝ մահվան պատճառը սրտի սուր կաթվածն է եղել:
Ղրիմի Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից հաղորդում են, որ անձի ինքնությունը ճշտվում է: Նախարարության կայքում հաղորդվում է նաև, որ Գերագույն խորհրդի շենքի մոտ տեղի ունեցող ցույցերի ընթացքում 7 մարդ է դիմել բուժօգնության:










