Սերգեյ Լավրովն Ուկրաինայի իրավիճակը քննարկել է ԵՄ 28 երկրների դեսպանների հետ

18:19 • 26.02.14

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության 28 երկրների դեսպանների և ՌԴ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը:

 

Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ մեջբերելով ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունը, դեսպանների ուշադրությանն է ներկայացվել քաղաքական և տնտեսական ոլորտներում մի շարք խնդրահարույց հարցերի սիստեմատիկ կարգավորման անհրաժեշտությունը:

 

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կոչ է արել քննարկել Ուկրաինայի արևմուտքում ազգայնականության աճի հարցը: