Լվովի բնակիչները որոշել են մեկ օր ռուսերեն խոսել
Չորեքշաբթի ուկրաինական Լվով քաղաքում կխոսեն ռուսաց լեզվով՝ ի նշան Ուկրաինայի արևելյան շրջանների հետ համերաշխության, գրում է Взгляд-ը:
Նախաձեռնությունը պաշտոնապես հաստատված չէ: Այն պատկանում է Լվովի ակտիվիստներին, որոնք «չեն ցանկանում, որ ուկրաինական խորհրդարանում անազնիվ մարդիկ օգտագործեն իրենց կարգավիճակն Ուկրաինան մասնատելու համար»:
Աղբյուրը հիշեցնում է, որ ռուսական «Ռոդինա» և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը սկսել են կամավորներ հավաքել Ուկրաինայում ռուսների պաշտպանության համար:
«Այս նախաձեռնությունը ներքևից է, որն աջակցություն է ստացել կուսակցության ղեկավարության կողմից: Ես կարծում եմ, որ մարդիկ իրավունք ունեն արտահայտել իրենց վերաբերմունքը, քանի որ Ուկրաինայում ապրում են ռուսների բարեկամները, ծանոթները, ընկերները, և առհասարակ դա մեր եղբայրական ժողովուրդն է, այնտեղ ապրում է 10 միլիոնից ավելի ռուս»,- ասել է «Ռոդինա»-ի առաջնորդ Ալեքսեյ Ժուրավլյովը:










