Ազատամարտիկը մարտի 1-ին իշխանություններին անակնկալ է խոստանում (տեսանյութ)
Երևանի Ազատության հրապարակում ամիսներ շարունակ իշխանափոխության պահանջով հանրահավաք անող ազատամարտիկներից Էդուարդ Ներսիսյանը, ով հանրությանը հայտնի է Ապար անունով, մարտի 1-ին Երևանում կայանալիք հանրահավաքին իշխանություններին խոստանում է անակնկալներ մատուցել:
«Ես չեմ ուզում բացահայտ ասել, բայց մեզնից կախված քայլերը լրիվ կատարվում են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ազատամարտիկներն այս պահին ընդհատակյա են գործում։
Իսկ թե ինչ անակնկալ են խոստանում, Ապարը պատասխանեց. «Ամսի մեկին մենք կհետևենք ժողովրդին մինչև այն կետը, որ ժողովրդի արյուն չթափվի: Մենք կաշխատենք հնարավորինս տիրություն անել ժողովրդին»:










