Ուկրաինացի պատգամավորն առաջարկել է ստեղծել Խոսքի ազատության ու տեղեկատվության նախարարություն
Ուկրաինայի Խոսքի ազատության ու տեղեկատվության հարցերով խորհրդարանական հանձնաժողողվի փոխնախագահ Իգոր Միրոշնիչենկոն հայտնել է, որ երկիրը խոսքի ազատության ու տեղեկատվության նախարարության ստեղծման կարիք ունի։
Ինչպես նշում է Газета-ն, օրենսդիրը կարծում է, որ հենց տեղեկատվական անվտանգության բացակայության պատճառով այժմ Ուկրաինան խնդիրներ ունի, որոնք հանգեցնում են տարածքային ամբողջականության խախտման ու այլատյաց (քսենոֆոբ) հայտարարությունների հնչեցման։
Միրոշնիչենկոյի կարծիքով՝ պետք է անհապաղ դադարեցվի հեռուստատեսությամբ հարևան երկրի (Ռուսաստանի) քարոզչությունը։ Նրա խոսքով՝ հեռուստաալիքները պետք է հետևեն օրենսդրության պահանջներին և իրենց ծրագրային կոնցեպցիաներին։
«23 տարի շարունակ Ուկրաինան մասերի են բաժանել՝ օգտագործելով տեղեկատվական տարածությունը, որն առայսօր երկրում ոչ ոք չի վերահսկում»,- ասել է քաղաքական գործիչը։










