Սաակաշվիլիին բարձր պաշտոն են առաջարկել Ուկրաինայում

10:28 • 26.02.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում իշխանության եկած ընդդիմության առաջնորդներից բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել, տեղեկացնում է kommersant.ru-ն։

 

«Առաջարկություններ եղան, այդ թվում՝ բարձր պաշտոններ զբաղեցնելու, ինչպես բացահայտ, այնպես էլ մասնավոր զրույցների ընթացքում, սակայն ես նման պլաններ չունեմ»,-ասել է Սաակաշվիլին։

 

Նա «Եվրամայդանի» առաջնորդներին ասել է, թե իր սիրտն Ուկրաինայում է, քանի որ իրենց պայքարն է այնտեղ, «սակայն իմ գոյությունը պատկանում է Վրաստանին»։

 

«Ում ինչով կարողանամ կօգնեմ, սակայն այն, ինչ նրանք պետք է անեն, արագ բարեփոխումներն են»,-ասել է Սաակաշվիլին։

 

Նա նշել է, որ հեղափոխության շրջանում նա ամեն օր խոսել է ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ։
 

Վրաստանի նախկին նախագահը նշել է, թե շատ է կարոտում Վրաստանը, սակայն շատ պատճառներից ելնելով՝ Ամերիկա մեկնելու որոշում է կայացրել։
«Այդ պատճառների մասին ես կհայտնեմ, երբ ժամանակը գա»,-ասել է Սաակաշվիլին։