Սիմֆերոպոլում հանրահավաքը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի (ուղիղ միացում)

18:00 • 26.02.14

Սիմֆերոպոլում հանրահավաքը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով УНИАН-ին:

 

Ավելի վաղ Սիմֆերոպոլում Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ հավաքվել է առնվազն հինգ հազար Ղրիմի թաթար, որոնք շրջանի իշխանություններից պահանջում են պահպանել Ուկրաինայի ամբողջականությունը: Ավելի ուշ քաղաքում սկսվել են Ղրիմի թաթարների և ռուսամետ կազմակերպությունների միջև բախումներ:

 

Այժմ Սիմֆերոպոլում անց է կացվում Ղրիմի Գերագույն խորհրդի արտահերթ նիստը: