Սիրիայում տարեսկզբից 3300 մարդ է զոհվել
Սիրիայում 2014թ.-ի սկզբից բախումների հետևանքով 3300 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Ըստ աղբյուրի՝ սպանությունների մեջ մասնավորապես ներգրավված է «Իրաքի և Լևանտայի իսլամական պետություն» արմատական խմբավորումը:
Ավելի վաղ նշվում էր, որ «Իրաքի և Լևանտայի իսլամական պետություն» կազմակերպության զինվորները Սիրիայում ոչնչացնում են հնագույն ճարտարապետության և մշակութային հուշարձանները:










