Ղրիմի թաթարներն այրել են Ռուսաստանի դրոշը և ներխուժել խորհրդարանի շենք

20:57 • 26.02.14

Ղրիմի թաթարներն այրել են Ռուսաստանի դրոշը և ներխուժել խորհրդարանի շենք՝ վանկարկելով «Ղրիմը Ռուսաստան չէ»։

 

Ինչպես փոխանցում է УНИАН գործակալությունը՝ Ղրիմի խորհրդարան կարողացել են ներխուժել 20 թաթարներ, ովքեր զինված են եղել փայտե մահակներով: Նրանք չեն ցանկանում խորհրդարանի խոսնակի պաշտոնում տեսնել Վլադիմիր Կոնստանտինովին:

 

Ցույցին ներկա թաթարների և ռուսամետ ուժերի առաջնորդները կոչ են արել իրենց կողմնակիցներին հեռանալ խորհրդարանի տարածքից, որից հետո ցուցարարների մոտ մեկ քառորդը հեռացել է հրապարակից: Օրվա ընթացքում այնտեղ շուրջ 10 000 մարդ էր հավաքվել:

 

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ղրիմի խորհրդարանի նիստը, որին այսօր պետք է քննարկվեր տարածաշրջանում հասարակաքաղաքական իրավիճակը, չի կայացել: